Աստղերը հուշում են ահաբեկիչներին փնտրել ոչ թե համացանցում, այլ երկրի սահմաններին. Գեորգի Կուտոյանի 2018-ի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին: 2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են:

Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում:

Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:

 



ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյան

Ավարտվում է Ձեր` աքաղաղի տարին, որը թեեւ ռիսկերով լի էր, բայց կարողացաք իշխանությանը սպառնացող վտանգների մեծ մասը չեզոքացնել: 2018-ի շան տարում ուշադիր եղեք կոնֆլիկտային իրավիճակների նկատմամբ: Հնարավոր է` ինչ-որ մեկը կամ ինչ-որ խումբ փորձի շահարկել Ձեզ` հոյակապ գիտակցելով, որ Դուք տանել չեք կարողանում վեճերը եւ ամեն ինչի պատրաստ եք` դրանցից խուսափելու համար: Ձեր դիվանագիտական բնավորությունը թույլ կտա ելք գտնել ցանկացած խճճված իրավիճակից, սակայն փորձեք չզոհաբերել Ձեզ, որպեսզի արժանանաք կոլեգաների եւ ղեկավարության գնահատականին: Աստղերը հուշում են ահաբեկիչներին փնտրել ոչ թե համացանցում, այլ երկրի սահմաններին` հատկապես ազատ գոտիներում, եւ հիշեք` ահաբեկիչ չեն ծնվում, այլ դառնում են` իրավիճակի թելադրանքով: Ուրեմն երբեմն պետք է նաեւ իրավիճակների մեջ ահաբեկչություն փնտրել:

Շարունակելի… Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց» Թագուհի Թովմասյանը 




Լրահոս