Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն անհաջող է մեկնարկել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող կայծակնային խաղի աշխարհի առաջնությունում: Առաջին 11 տուրերում հայ գրոսմայստերը վաստակել է 5.5 միավոր եւ 68-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ Գաբրիել Սարգսյանը եւ 71-րդն է: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Զավեն Անդրիասյանը: Նա 7.5 միավորով 10-րդ տեղում է: Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը վաստակել են 7-ական միավոր: Մովսեսյանը 25-րդն է, Պետրոսյանը՝ 27-ը, Մելքումյանը՝ 31-ը:
Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է՝ 9 միավոր: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ունի 8.5 միավոր: Դեկտեմբերի 30-ին կանցկացվեն վերջին 10 տուրերը: