
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը»: