Մոսկվայում բերման է ենթարկվել ռեստորանում կրակահերթ բացած երիտասարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 30-ին Մոսկվայի Կարմիր հրապարակից ոչ հեռու կրակահերթ բացած ու երկու հոգու ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդը ձերբակալվել է:

Մինչ այդ,  26-ամյա տղամարդը եքենայով փախուստի էր դիմել դեպքի վայրից: Սակայն մեկ օր անց իրավապահներին հաջողվել է նրան գտնել: Երբ օրենքի ներկայացուցիչները փորձել են երիտասարդին բերման ենթարկել, նա ինքն իրեն մարմնական վնասվածքներ է հասցրել: Դրանից հետո ոստիկանները նրան ուղարկել են բուժզննության:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Կարմիր հրապարակից ոչ հեռու գտնվող Wine & Crab ռեստորանում: Նրա թիրախում են եղել նախկին ընկերուհին ու նրա ներկայիս ընտրյալը:




Լրահոս