Ինչ խոսք, խոզի բուդը դարձել է ամանորյա սեղանի անբաժանելի մասը: Իսկ ինչպես ճիշտ և համեղ պատրաստել այն:
5 կգ խոզի բդին՝
սխտոր՝ 15 պճեղ,
գազար՝ 1 հատ,
մանանեխ՝ 2 ճաշի գդալ,
պղպեղի հատիկներ՝ 20 հատ,
քրքում՝ 1 թեյի գդալ,
դափնու տերև,
սև պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը
Խոզի բուդը պատառաքաղով ծակծկել, տեղ-տեղ դանակով անցք անել և մեջը խրել սխտորը, գազարը (շրջանաձև կտրատած) և հատիկ պղպեղը։ 4-5 ժամ թողնել աղաջրում։
Այնուհետև դուրս բերել։ Համեմել մանանեխով, աղով ու համեմունքներով, տեղափոխել կաղապարի մեջ, կողքերը դափնու տերևներ շարել, ապա ծածկել փայլաթիթեղով։
Կաղապարի մեջ ջուր լցնել և 220° С ջեռոցում եփել 4 ժամ։ Վերջում հեռացնել փայլաթիթեղը և թողնել՝ կարմրի։