Ինչպես երազանք պահել Ամանորի գիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորի գիշերը շատ կարևոր է երազանք պահել, քանի որ ասում են՝ այդ գիշեր պահած բոլոր երազանքները կատարվում են: Ամանորյա երազանք պահելու ամենատարածված ձևը 12 զանգերի ղողանջների ներքո թղթի կտորի վրա երազանք գրելն է, այն այրել ու խմել շամպայնի հետ:

Որպեսզի այս երազանգն իրականանա, պետք է այդ ընթացքում կենտրոնանալ բուն երազանքի վրա: Եվս մեկ խորհուրդ. աշխատեք պահել կոնկրետ երազանքներ: Որքան հստակ լինի երազանքը, այնքան այն իրականանալու հավանականությունը մեծ կլինի:

Ամանորի գիշերը երազանք պահելու ևս մեկ միջոց է 12 առանձին թղթիկների վրա երազանքները գրի առնելը, դրանք բարձի տակ դնելն ու առավոտյան մեկն ընտրելն է: Ասում են` կկատարվի այն երազանքը, որը կընտրեք: Այստեղ մի նրբություն կա. որպեսզի երազանքն իրականանա, պետք է պառկել մինչև ժամը երեքը: Չպետք է նաև ճմռթել բարձը, քանի որ առավոտյան հնարավոր է թղթերի մի մասը գետնին հայտնված լինի: Այս միջոցն ունի որոշակի կանոններ: Այսպես`

Երազանքները գրի առեք միայն նոր տարվա գալստից հետո (թղթերը կարող եք պատրաստելնախապես),

Գրելիս միայնակ եղեք Մտովի պատկերացրեք երազանքի իրականացման մանրամասներն ու հետևանքները,

Որքան հնարավոր է հստակ գրեք, այսինքն եթե կան անուններ, ամսաթվեր, տեղանուններ, ապա գրեք դրանք.

Երազանքները գրելիս պատկերացրեք, թե ինչպես են դրանք իրականանում Եթե կեսգիշերին երազանք եք պահել, այն գրի մի առեք Եվս մեկ բան. գրեք ձեզ իսկապես անհրաժեշտ բաների մասին,

Պետք չէ գրել. «ուզում եմ ադամանդով մատանի»:  Ավելի լավ է երազանք պահեք ձեր և մտերիմների առողջության, ֆինանսական ապահովվածության, սիրո մասին,

Իհարկե եթե ինչ-որ իր եք ցանկանում, անպայման նշեք, թե արդյոք ուզում եք այն գնել, թե նվեր ստանալ, լավ կլինի, որ նշեք նաև այն մարդու անունը, ումից այն ակնկալում եք:

Վստահ եմ, որ ամեն մեկն իր միջոցն ունի: Կարևորն անկեղծորեն հավատալն ու սպասելն է: Մաղթում ենք բոլորի երազանքների շուտափույթ իրականացում:




Լրահոս