shamshyan.com– ը գրում է․ «Այսօր՝ հունվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Սիսիանի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ ժամը 08։40-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայել Օրի փողոցի թիվ 3 շենքի բակից ծայրահեղ ծանր վիճակով Սիսիանի հիվանդանոց են տեղափոխել մի տղայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը նշված շենքի բնակիչ՝ 19-ամյա Լ. Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով 5-րդ հարկի իրենց տան պատշգամբից ցած է նետվել»:
Մանրամասները՝ այստեղ։