Հունվարի 2-ին, ժամը 18:30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Միխայելովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 21015» մակնիշի (պ/հ չի հաջողվել պարզել) (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Մ.) և «Mercedes-E» մակնիշի 34 ZC 616 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ ծնված Ռ. Բ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes-E» մակնիշի 34 ZC 616 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդն ու ուղևորներ՝ 1968 թ. ծնված Ն., 1991 թ. ծնված Ա., 2011 թ. ծնված Դ., 2016 թ. ծնված Ա. և 1989 թ. ծնված Ռ. Բ.-ները հոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-E» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:45-ին, մարվել՝ 18:56-ին:
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդ Ա. Մ.-ի և ուղևոր՝ 2000 թ. ծնված Հ. Պ.-ի այրված դիերը։