Մահացել է Արմենակ Ալաչաչյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահացել է բոլոր ժամանակների ամենահայտնի և ամենատիտղոսակիր հայ բասկետբոլիստ Արմենակ Ալաչաչյանը, որը վերջին տարիներին բնակվում էր Կանադայում:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Արմենակ Ալաչաչյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:

1947 թվականին տեղափոխվել է Երևան և սկսել է հանդես գալ ՖԻՄԱ-ի կազմում: 1954 թվականին տեղափոխվել է ղազախական «Բուրեվեստնիկ», իսկ 1958 թվականից սկսել է ելույթ ունենալ Մոսկվայի ԲԿՄԱ-ում:

ԽՍՀՄ հավաքականի կազմում 1953, 1961, 1963 և 1965 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1964 թ․ Օլիմպիական խաղերում՝ փոխչեմպիոն:

Ընդգրկվել է ՖԻԲԱ-ի «Փառքի սրահում»։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում լեգենդար բասկետբոլիստի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:




Լրահոս