Հունվարի 4-ին, ժամը 19:12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզել է, որ «Mercedes E 280» մակնիշի 55 OQ 045 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) վրաերթի է ենթարկել՝ 1973 թ. ծնված Ն. Ա.-ին, 1969 թ. ծնված Ս. Գ.-ին, 1979 թ. ծնված Գ. Ղ.-ին և 1977 թ. ծնված Ի. Շ.-ին. Ն. Ա.-ը տեղում մահացել է, Ս. Գ.-ը և Գ. Ղ.-ը տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, իսկ Ի. Շ.-ը՝ Մեծամորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածները մասնակցում էին հոգեհանգստի արարողության։
Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից հեռացել է, սակայն կարճ ժամանակ անց ավտոմեքենան կայանել է վրաերթի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող CPS բենզալցակայանի մոտ, այնուհետ մեղայականով ներկայացել Ոստիկանության Մեծամորի բաժին։
Վիրավորներից Ս. Գրիգորյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։