ՖՈՏՈ. Հայտնի կանայք, ովքեր բուժվել են ալկոհոլային կախվածությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալկոհոլային կախվածությունը վտանգավոր է, որը մարդուն աննկատ մահվան է հասցնում: Եվ ամենևին կարևոր չէ՝ մարդը հանդիսանում է խոշոր գործարար, ղեկավար, ճարտարապես թե անաշխատանք է: Ալկոհոլը փչացնում է ցանկացած օրգանիզմ:

Առավել շուտ են արձագանքում ալկոհոլի վնասներին նուրբ աղջիկները, հատկապես նրանք, ովքեր միայնակ են մնում իրենց խնդիրների հետ: Այսօր կներկայացնենք նրանց, ովքեր քիչ էր մնում դառնային ալկոհոլային կախվածության զոհ, սակայն կարողացան ժամանակին կանգ առնել և բուժվել:

Ադել

Երգչուհին միշտ էլ փարթամ կազմվածք է ունեցել, սակայն սկսեց կոմպլեքսավորվել դրանցի միայն հանդիսատեսի առջև ելույթ ունենալով: Նա միշտ անհանգստանում էր, թե ինչպիսի տեսք ունի բեմի վրա: Որպեսզի քաջություն ձեռք բերի, նա հաճախ բեմ դուրս գալուց առաջ խմում էր:  Դա հանգեցրեց նույնիսկ նրան, որ երգչուհին բեմի վրա մոռացավ իր երգի բառերը: Դրանից հետո նա վերադարձավ նորմալ կյանքի:

 

Բրիթնի Սփիրս

Քեվին Ֆեդերլայնի հետ բաժանումից հետո երգչուհին դեպրեսիայի մեջ ընկավ: Նա սափրեց գլուխը, սկսեց ալկոհոլ օգտագործել, գիրացավ: Շուտով նրան նույնիսկ արգելեցին տեսնվել երեխաների հետ: Սակայն Բրիթնին այժմ առողջ կենսակերպ է վարում և մեծացնում է իր հրաշք երեխաներին:

Լերա Կուդրավցեվա

Նա ալկոհոլին տրվեց Սերգեյ Լենյուկի հետ բաժանությունից հետո, երբ տարբեր ալկոհոլային խմիչքներ փորձեց: Նա պարբերաբար խմում էր, որպեսզի թոթափի մենակությունն ու բարձրացնի տրամադրությունը: Սակայն նա կանգ առավ և այժմ նույնիսկ հավաքույթների ժամանակ չի խմում:

Դրյու Բերիմոր

Իննը տարեկանում նա արդեն ծխում էր, երկու տարի անց սկսեց սպիրտային խմիչքներ օգտագործել, իսկ մեկ տարի անց էլ թմրանյութ օգտագործել:  14 տարեկանում նույնիսկ ինքնասպանության փորձ կատարեց, սակայն հետագայում կարողացավ վերագտնել ինքն իրեն:

Կրիստին Դեվիս

Երիտասարդ տարիքում Կրիստինը շատ ամաչկոտ աղջիկ էր: Որպեսզի գլուխ հանի իր վախերի հետ, նա հաճախ խմում էր: Սակայն հետո գլուխ հանեց այդ ամենից:

Մելանի Գրիֆիտ

Նա ալկոհոլ սկսեց օգտագործել 18 տարեկանում՝ առաջին ամուսնությունից հետո: Միայն 30 տարեկանում նա սկսեց հաճախել վերականգնողական կենտրոն, երբ երկրորդ ամուսնալուծությունը եղավ:

Իսկապես այս դերասանուհիներն արժանի են հարգանքի, որ կարողացել են ազատվել այդ հիվանդությունից և այժմ լիովին առողջ են:




Լրահոս