ArmLur.am-ի տեղեկություններով, երեկ երեկոյան Արմավիր ՔԿՀ-ում խառնաշփոթ իրավիճակ է եղել: Մեզ հասած տեղեկություններով, դատապարտյալ Արթուր Սաֆարյանն ինքնավնասում է կատարել, որից հետո, ըստ էության ,ՔԿՀ ղեկավարությունը որոշել է դատապարտյալին տեղափոխել մեկուսարան:
Մեզ հայտնի է դարձել, թե ինչու է դատապարտյալը նման քայլի դիմել: Ըստ ՔԿՀ-ում կալանավորների շրջանում պտտվող լուրերի, ՔԿՀ-ի վեցերորդ տեղամասի զոն նայող Էդգար Սիմոնյանը և իր ընկեր Սպարտակ Դանիելյանը ծեծի են ենթարկել 633-րդ խցի Սաֆարյանին, ինչից հետո էլ եղել է ինքնավնասումը:
Հավելենք, որ ՔԿՀ-ում տարածված լուրերի, օրերս էլ 603 խցի մեկ այլ դատապարտյալ այդ անձանց հետ ևս խնդիրներ է ունեցել և նրան ևս տեղափոխել են մեկուսարան: Ըստ Էության, այն դատապարտյալները, ովքեր նշված անձանց հետ խնդիրներ են ունենում, հայտնվում են մեկուսարանում: ArmLur.am-ը կփորձի առաջիկայում նաև ՔԿՀ վարչության տեսակետը ներկայացնել: