
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան նոր քրեական գործ է մակագրվել։
Armlur.am֊ը տեղեկացավ.որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին խաբել են։ Այսպես` Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի վերջին անձամբ օգտագործելու նպատակով պատրաստել է իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փող. 6/3 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի 28.12.2015թ. թվագրմամբ կեղծ նոտարական պայմանագիրը և 2015թ. դեկտեմբերի29-ին օգտագործել այն։
Մասնավորապես. ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որի հիման վրա կատարել է հիշյալ անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցում: Արդյունքում տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: