ՖՈՏՈ. Այս դերերը ոչ ոք չէր ցանկանում խաղալ, սակայն դրանք գլուխգործոց են դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոյություն ունի կարծրատիպ, թե հոլիվուդյան դերերի համար դերասանները կռվում են իրար հետ, քասթինգների ժամանակ էլ հերթեր են գոյանում: Ռեժիսորներն ու պրոդյուսերները սիրում են պատմել պատմություններ այն մասին, թե ինչեր են զոհում դերասանները հանուն դերի:

Թոնի Ստարկ («Երկաթե մարդը»)

Դերով հետաքրքրված են եղել Թոմ Քրուզն ու Նիկոլիաս Քեյջը, սակայն ձգձգել են մասնակցությունը:  Universal Studios ընկերությունը ևս սկսեց ձգձգել ֆիլմի նկարահանումները: Միայն  2006 թվականին, երբ նախկին թեկնածուները մոռացան այդ մասին, սկսվեց ֆիլմի ստեղծումը:  Ռոբերտ Դաունի-կրտսերն այս ֆիլմը լեգենդար դարձրեց:

Ջեք Դոուսոն («Տիտանիկ»)

Հասարակ տղա Ջեքի դերում ռեժիսորը տեսնում էր Մեթյու Մաքոնահին: Սակայն վերջինս սցենարը ընթերցելուց հետո հետաքրքրություն չցուցաբերեց: Այսպես Լեոնարդո Դի Կապրիոն շահեց իր հաջողության տոմսը:

Էդվարդ Լյուիս («Գեղեցկուհին»)

Ինչ-որ մեկը կարո՞ղ է այս դերում մեկ այլ դերասանի պատկերացնել, այլ ոչ թե Ռիչարդ Գիրին: Բայց ի սկզբանե այլ մարդիկ են նախատեսված եղել այս ֆիլմի համար, սակայն դերը բաժին հասավ Գիրին:

Վիվիան  («Գեղեցկուհին»)

Այս ֆիլմում Վիվիանի դերի համար ի սկզբանե նախատեսված էր այլ դերասանուհի: Disney ընկերությունն այն ժամանակ դեմ էր Ջուլիա Ռոբերթսին և այլ դերասանուհիների էր հրավիրում կերտելու այդ դերը: Սակայն այլ դերասանուհիները հրաժարվեցին դերից նկարահանող խմբի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:  Եվ ճիշտ արեցին. Ջուլիա Ռոբերթսն արդարացրեց բոլոր սպասելիքները:

 

Մայքլ Կառլեոնե  («Կնքահայրը»)

Ալ Պաչինոն այն ժամանակ այնքան էլ հայտնի չէր:  Paramount կինոնընկերությունն այս դերում տեսնում էր Դասթին Հոֆմանին կամ Ռոբերտ Ռեդֆորդին: Սակայն նրանք չցանկացան մաֆիոզի դեր խաղալ:

Կրիստիան Գրեյ («Մոխրագույնի 50 երանգները»)

Թվում էր` գլխավոր  հերոսի հաջողությունից հետո ցանկացած դերասան կցանկացար խաղալ այն, սակայն ոչ: Ռայան Գոսլինգը հրաժարվեց նկարահանումներից, իսկ Ռոբերտ Պատինսոնին մերժեց ռեժիսորը: Արդյունքում դերը խաղաց Ջեյմի Դորնանը և բավական հաջող:

Նեո («Մատրիցա»)

Ուիլ Սմիթը ֆիլմի նկարահանումների սկզբում արդեն իսկ հաջող դերասան էր: Ռեժիսորները ցանկանում էին տեսնել նրան այս կերպարում, սակայն դերասանը ժամանակ չուներ ևս մեկ նախագծի համար:

Բեթմեն  («Բեթմեն»)

Դեռևս 1989 թվականին նկարահանված ֆիլմում գլխավոր դերը կարող էր բաժին հասնել Մել Գիբսոնին: Սակայն նա որոշեց, որ այսպիսի սյուժետով ֆիլմը հաջող չի լինի և սխալվեց:

Ջեկ («Կարիբյան ծովի ծովահենները»)

Դժվար է պատկերացնել այս դերում մեկ ուրիշին, բացի Ջոնի Դեփից: Այն ժամանակ Ջիմ Քերին և Մեթյու Մաքոնահին հրաժարվել են այս դերից:

 




Լրահոս