ԱՄՆ–ում խստացրել են մարիխուանայի մասին օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը չեղարկել է նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանը, որով օրինականացվում էր մարիխուանայի վաճառքն ու պահելը։

ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ չեղարկում է նախկին նախագահի աշխատակազմի հրամանները, որոնց համաձայն մարիխուանայի վաճառքը օրենքով չէր արգելվում այն  նահանգներում, որտեղ դա օրինականացվել էր։ Հիշեցնենք, որ Օբաման իր նախագահության ընթացքում հայտարարել էր, որ թույլ կտա ամեն նահանգի ունենալ իր սեփական քաղաքականությունը այս հարցի վերաբերյալ։




Լրահոս