Ինչպես ազատվել հետտոնական սթրեսից և վերադառնալ բնականոն ռիթմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լարված նախատոնական պատրաստությունները, արձակուրդներն ու ամանորյա հրաշքի սպասումը կարող է մարդկանց մոտ հետտոնական դեպրեսիայի պատճառ դառնալ: Ընդ որում՝ հետտոնական դեպրեսիան հնարավոր է, ոչ միայն մեծահասակաների, այլև երեխաների մոտ:

Բոլոր մարդիկ՝ անկախ տարիքից, Ամանորի գիշերը հրաշքի կամ անսովոր բանի են սպասում, առավոտյան սովորականից ուշ են արթնանում, տարատեսակ զվարճանքների են մասնակցում և, բնական է, որ բուռն շաբաթից հետո բնականոն կենսակերպի անցնելը պետք է դժկամությամբ ընդունվի: Հետտոնական դեպրեսիայից ազատվելու համար առաջնահերթ կարևոր է հոգեբանական պատրաստականությունը: Այսինքն՝ մարդը պետք է գիտակցաբար վերադառնա նախկին կենսակերպ՝ առավոտյան շուտ արթնանա, սահմանափակումներ մտցնի սննդակարգում և այլն:

Հետտոնական դեպրեսիայից արագ ազատվելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս բանան, նուռ, շոկոլադ ուտել, ինչպես նաև շատ զբոսնել: Երեխաների հետ պետք է զրուցել՝ հիշեցնելով դպրոցական ընկերների, լավ գնահատականների մասին: Իսկ հասուն մարդիկ պետք է սթափ գնահատեն իրավիճակը՝ չէ որ առանց աշխատանքի ու աշխատավարձի ոչ մի հաճույք լիարժեք լինել չի կարող:

Թեև մարդիկ արձակուրդից են վերադառնում, այդուհանդերձ, գերհոգնածության զգացողություն են ունենում, ուժերի անկում, տրամադրության տատանումներ: Սրան նպաստում է նաև ձմեռային ցուրտ ու մռայլ եղանակը: Հարկ է ֆիզիկական վարժություններ շատ անել, ընդունել վիտամիններ՝ հատկապես ցիտրուսային: Սթրեսներից դուրս գալու լավագույն միջոցները բանան, նուռ, շոկոլադ ուտելն է, ինչպես նաև քայլելը, լողավազաններ հաճախելը, սպորտով զբաղվելը:

Հոգեբանների խոսքերով, տոնական օրերին մարդիկ ռեժիմով չեն շարժվում` քնում և արթնանում են ցանկացած ժամի: Այդ պատճառով նաև պետք է կարգավորել քունը, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջանան: Որոշ մարդիկ կարող են հետտոնական սթրեսը հաղթահարել 2-3 օրում, բայց կարող են լինել նաև այնպիսի մարդիկ, ում մոտ դա ավելի ուշ կհաղթահարվի: Բոլորին թվում է, թե տոնական օրեր են և մարդիկ հանգստացել են, սակայն հոգնածության զգացումը չի լքում և առավոտյան արթանանալիս, հաճախ այնպիսի տպավորություն ենք ստանում, թե դեռ չենք հանգստացել:




Լրահոս