Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: The Times of Israel-ը հայտնում է, որ 61-ամյա Ահմադինեջադը ձերբակալվել է դեկտեմբերի վերջում սկսված փողոցային ցույցերին աջակցելու և հրահրելու համար:
Նա մեղադրել է նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությանը երկիրը պրոֆեսիոնալ կառավարելու անկարողության համար: Նշենք, որ Իրանում գների աճի պատճառով բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին, որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է 20 մարդ, ձերբակալվել է ավելի քան 450 ցուցարար: