
Վարչապետ Կարեն Կարապետյանը Սուրբ ծնունդի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին :
Հայաստանի կառավարության լրատվական վարչության տեղեկացմամբ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիին հղած ուղերձում մասնավորապես ասվում է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի ամրապնդել հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր փոխգործակցությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի»: