
Հունվարի 7-ին, ժամը 20:47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկում, ներսում կա վատառողջ քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին: