![](https://armlur.am/wp-content/uploads/2018/01/64bc8c07166e8fd8c90ab1e04b30e349.jpg)
Հունվարի 7-ին, ժամը 20:47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկում, ներսում կա վատառողջ քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին: Shamshyan.com-ը հայտնում է, որ Փրկարարներն ու ոստիկանները նշված տանը՝ միջանցքի հատակին, հայտնաբերել են տղամարդու դի, ով՝ ըստ նախնական տեղեկությունների, ծխախեղդ է եղել: