
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Արցախում երեկ հակառակորդի կրակոցից զինծառայող էր զոհվել: Զոհված զինծառայող Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի բնակիչ էր:
ArmLur.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը նշեց, որ զոհված զինծառայողը երկու քույր ունի, ապրում են սոցիալապես նորմալ պայմաններում: Նա նշեց, թե հունվարի 23-ին կլրանար զինծառայողի ծառայության մեկ տարին: Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր տեղեկություններով` նա զոհվել է իր ընկերոջն օգնության գնալիս:
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։