Գերմանական հեղինակավոր «Treffpunkteuropa» ամսագիրը Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական հեղինակավոր ՛՛Treffpunkteuropa՛՛ ամսագիրը ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր
Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական
քաղաքական գործիչ»:

Ամսագիրը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր 2017 թվականին ազդել են եվրոպական
քաղաքականության ձևավորման, ընտրողների մտքերի և սրտերի վրա և տրամադրել նրանց որոշում կայացնել հօգուտ իրենց։ ՛՛Treffpunkteuropa՛՛-ն նշում է նաև, որ այդ քաղաքական գործիչների հետ պետք է հաշվի նստել 2018 թվականին քաղաքականության ձևավորման հարցերում։

Ամսագիրը Էդմոն Մարուքյանին բնութագրում է հետևալ կերպ․ «36- ամյա հայը սկսած 2001 թվականից իր հայրենիքում քաղաքականության մեջ ակտիվ է: Սկզբում Մարուքյանը աշխատել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններում, 2012 թվականից մտել է քաղաքականություն: 2012 թվականի դռնեդուռ ընտրարշավի ժամանակ Մարուքյանը հաղթել է հայտնի
կուսակցությունների թեկնածուներին: 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին
մասնակցել է մինչև այդ ստեղծված լիբերալ «Ելք» դաշինքով, որը ստացել է ձայների 7,8 տոկոսը: Նման
հաջողություն գրանցվել է նաև մեկ ամիս անց` մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրությունների
ժամանակ: Այստեղ նրանք ստացել են ձայների 21 տոկոսը:

Ամսագիրը նշում է նաև․ «Այսպիսով Մարուքյանը ուզում է ուժեղացնել իր երկրի և Արևմտյան ու
Կենտրոնական Եվրոպայի միջև կապը, ինչպես նաև Հայաստանը տանել դեպի Եվրոպական Միություն: Քանի
որ Հայաստանը ռազմականապես և տնտեսապես կախված է Մոսկվայից, ոչ մի այլ կուսակցություն չի խթանում Արևմուտքի հետ կապը: Մարուքյանի կուսակցությունը չի ուզում որևէ տնտեսական միություն Ռուսաստանի և նախկին սովետական տարածքում առաջացած ավտոկրատիաների հետ և ուզում է լքել ԵԱՏՄ-ն»:

”Treffpunkteuropa”-ի տարվա քաղաքական գործիչներ կոչմանն արժանացել են նաև Լեհաստանի
նորընտիր վարչապետ Մաթեուս Մորավեցկիին, Իռլանդիայի հայտնի քաղաքական դերակատար Գերի Ադամսը, Գերմանիայի Բունդեսթագում նորընտիր AFD կուսակցության կին քաղաքական գործիչ Ալիս Վեյդելը և ազգությամբ ճապոնացի, բայց չեխ քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Տոմիո Օկամուրան։

Նշենք նաև, որ ՛՛Treffpunkteuropa՛՛ քաղաքական ամսագիրը լույս է տեսնում 2009 թվականից հինգ
լեզուներով՝ անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն։ Այն տարածվում է էլեկտրոնային
և տպագիր տարբերակներով։

Նյութի աղբյուրը՝ http://www.treffpunkteuropa.de/europaische-politiker- des-jahres-
2017-9627




Լրահոս