Երևանում գրիպով հիվանդների մեծ մասը 0-2 տարեկան երեխաներ են. որքան հիվանդ կա քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոնական օրերին իրականացված մշտադիտարկան արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից: «Ներկայումս մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը` 0-2 տարեկան երեխաներ են:

Անհրաժեշտ բուժման արդյունքում բոլորի մոտ առկա է լավացման դրական շարժընթաց: Նշված օրերին արձանագրվել է շտապ օգնության 81 կանչ, գրեթե նույնքան` որքան մեկ տարի առաջ: Կանչերը մեծամասամբ տրվել է մեծահասակների համար՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով: Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառել են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս)»:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը հորդորում է.

– խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

– եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,

– եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

– մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

– հագնվե´ք եղանակին համապատասխան,

– պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

– օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

– հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

– հետևե´ք անձնական հիգիենային:




Լրահոս