Հին սնունդ օգտագործելու պատճառով թունավորվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 7-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արաբկիր 23-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1987 թ. ծնված Մարիամ Գ.-ին և 1952 թ. ծնված Լյովա Գ.-ին:

Նույն օրը, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված տնից նույն աշխտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2011 թ. ծնված Էլիսա Խ.-ին և 2014 թ. ծնված Մարկ Խ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանց ինքնազգացողությունը վատացել է հին սնունդ օգտագործելու պատճառով:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն:




Լրահոս