Աշխատելով հյուրանոցում՝ այն օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ավարտվել է մեղադրյալ Ս. Զարյանի գործը: Դատական տեղեկատվական համակարգից ArmLur.am-ը տեղեկանում է, որ վերջինս մեղադրվում էր այն բանի համար, որ նա 1991 թ. աշխատելով Շիրակի մարզի Մայիսյան գյուղում գտնվող «Արտյոմ Զաքարյան» Ա/Ձ-ում որպես մատուցողուհի, փաստացի իրականացնելով ադմինիստրատորի գործառույթներ, նշված հանրային հաստատությունը պահել, օգտագործել է 2-ից ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելու համար, գույքային օգուտ ստանալով նպաստել նշված անձանց պոռնկությամբ զբաղվելուն: Ս. Զարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Մասնավորապես մեզադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ հյուրանոցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Ս. Զարյանը տարբեր ժամանակահատվածներում պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառներ Լ. Մելիքյանի և Հ.Հարությունի Խաչատրյանի հետ՝ հյուրանոց այցելած հաճախորդների հետ գումարի դիմաց արտամուսնական սեռական հարաբերությունն ունենալու վերաբերյալ և վերջիններիս 2011-2017թթ. ընթացքում պարբերաբար՝ չպարզված օրերին, զանգահարել և հրավիրել է հյուրանոց, որտեղ նշված անձինք գումարի դիմաց պարբերաբար սեռական հարաբերություն են ունեցել չպարզված անձանց հետ՝ այդ կերպ նպաստելով վերջիններիս կողմից պոռնկությամբ զբաղվելուն, իսկ մարմնավաճառությամբ զբաղվող Ա.Ղափլանյանին ճանաչելով դեռևս 2009 թվականից և տեղյակ լինելով, որ վերջինս նույնպես զբաղվում է մարմնավաճառությամբ, 2009 թվականից մինչև 2017 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում թույլատրել է վերջինիս նշված հյուրանոցի համարներից մեկում գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ հաճախորդների հետ՝ հյուրանոցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ այդ կերպ նպաստելով Ա.Ղափլանյանի կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Ի վերջո, դատարանը որոշել է Ս. Զարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտել ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման:




Լրահոս