
«Հայկական ժամանակ» թերթը այսօր գրել էր, որ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել:
Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: Նշենք, որ զինվորների կյանքին վտանգ չի սպառնում: