Վիգեն Սարգսյանը հրաժարական կտա. նա չի գոհացրել Սերժ Սարգսյանին. armtimes.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armtimes.com-ը գրում է. «Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նեղ շրջանակում դժգոհություն է հայտնել Վիգեն Սարգսյանից եւ նեղսրտել, թե Վիգենը չկարողացավ արդարացնել իրեն պաշտպանության նախարարի պոստում:

Իրազեկ աղբյուրներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ իշխանության վերին օղակներում քննարկվում է ապրիլի 9-ից հետո ՀՀ պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին արտաքին գործերի նախարարություն տեղափոխելու հարցը: Ըստ նույն աղբյուրների, Վիգեն Սարգսյանը նոր կառավարությունում կարող է դառնալ արտգործնախարար, իսկ պաշտպանության նախարարի պոստում քննարկվում է Արտակ Զաքարյանին նշանակելու հարցը: Հիշեցնենք, Արտակ Զաքարյանն այժմ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է: Վերջինս ՊՆ տեղափոխվեց Ազգային ժողովից: Նախորդ գումարման խորհրդարանում նա զբաղեցնում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը»:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս