Հունվարի 6-ից առ այսօր հանրային քննարկման հարց է դարձել Պաշտպանության նախարար Վրգեն Սարգսյանի Խաչքավոր լինելու փաստը:
Այս մասին ArmLur.am-ը զրուցեց Արարատյան թեմի առաջնորդարանի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանի հետ:
-Վիգեն Սարգսյանը երկրորդ Պաշտպանության նախարարն է, որ խաչքավոր եղավ, սա կարելի՞ է համարել գովազդ:
-Սեյրան Օհանյանի և Վիգեն Սարգսյանի պաշտոնները որևէ կերպ չեն առնչվում խարչքավոր լինելու պաշտոնին: Յուրաքանչյուր մարդ, ով ստանձնում է այդ պաշտոնը, դա անում է որպես հասարակ քաղաքացի: Բոլորը Սահմանադրությունով հաստատված ազատ դավանանքի իրավունք ունեն: Վիգեն Սարգսյանը բացի նախարար լինելուց նաև քաղաքացի է, ով իրավունք ունի դավանել Հայ Առաքելական Եկեղեցուն: Պաշտոնն այստեղ բացարձակ կապ չունի:
-Այսինքն՝ սա պաշտոնյաների կողմից գովազդային արշավ չէ՞, այլ հավա՞տ՝ առ Աստված:
-Հիմա մենք ոտնահարում ենք նրա իրավունքը, պաշտոնը որևէ խոչընդոտ չի կարող լինել: Ոչ մի տեղ գրված չէ, որ պաշտոնյան չի կարող Խաչքավոր լինել: Եթե նա շապիկ է հագել և բարձրացել է խորան, նա հասարակ մարդ է մի կողմ ենք դնում պաշտոնը:
-Ինչի՞ են ձգտում պաշտոնյաները Խաչը բռնելով:
-Բոլորը հավասար են Աստծո դատաստանի առջև: Պաշտոնը ոչ մի կապ չունի խաչը բռնելու հարցում:
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սուրբ Ծննդյան տոնի հետ միասին տոնվում է նաև Սուրբ Մկրտության տոնը: Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդանիշն է ջրօրհնեքի արարողությունը: Խաչը ջրի մեջ իջեցնելը խորհրդանշում է Քրիստոսի մտնելը Հորդանան գետը: Իսկ խաչքավորը Ս. Հովհաննես Մկրտչի խորհրդանիշն է: Նույն օրինակով բոլոր եկեղեցիներում ջրօրհնեքին եկեղեցու խաչքավոր է ընտրվում, ով ընթացիկ տարվա ընթացքում ստանձնում է տվյալ եկեղեցու հոգևոր և նյութական պարտականությունները: