ՖՈՏՈ. Երբ կայծակը դեպի վերև է գնում. բնության տարօրինակ երևույթներ, որոնց դժվար է հավատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դարերով մարդիկ հիացել են աշխարհի հարմոնիայում և բնության երևույթների գեղեցկությամբ: Բազմագույն ծիածան, փայլող աստղեր, արևածագ, մայրամուտ… այս ամենը ստիպում է մոռանալ ամեն ինչ և հիանալ: Այժմ երբ համացանցը հնարավորություն է տալիս կիսվել բնության գեղեցիկ նկարներով, մեզ ավելի ու ավելի դժվար է լինում զարմացնել: Սակայն բնության հնարավորություններն այքան շատ են, որ այն այժմ էլ չի դադարում զարմացնել:

  • Լուսային աստիճան

Ավստրալիան հեռավոր երկիր է թվում` բնակեցված կենգուրուներով և վայրի ցեղերով: Այնտեղ նաև սարսափելի շոգ է այն ժամանակ, երբ մեզ մոտ ամանորյա տոներ են: Ավստրալիա ամեն տարի 4 մլն զբոսաշրջիկ է այցելում, սակայն նրանցից քչերը գիտեն «Լուսային աստիճան»-ի գոյության մասին:

Մարտից հոկտեմբեր ամիսների ընթացքում մի քանի անգամ լուսնի արտացոլանքը ստեղծում է դեպի երկինք տանող աստիճանի տպավորություն: Այնտեղ գտնվող զբոսաշրջիկները մեկնում են նայելու աներևակայելի երևույթին:

  • Ջրհեղեղ կապուչինո

Շատ հազվադեպ կարող եք տեսնել երևույթ, երբ մեծ ծավալներով ծովը ստեղծում է շագանակագույն փրփուր, որը հիշեցնում է հայտնի ըմպելիքը:

Վերջին անգամ այն դիտվել է Ուելսի ափերին, երբ  փրփուրը բավարար էր, որպեսզի ծածկի ծովափն ու տները:

  • Լուսավորված լողափ

Երբ նայում եք այս լուսանկարներին, ապա տպավորություն է, թե լողափը լուսավորված է ամանորյա լույսերով:

  • Լապլանդիական սառած ծառեր

2015 թվականին իտալացի լուսանկարիչ Նիկոլո Բոնֆանդինին չի զլացել Լապլանդիա մեկնել` ձմեռային ֆոտոսեսիայի համար: 40 աստիճան ցրտի պայմաններում նա ստացել է այս հրաշալի լուսանկարները:

 

  • Ծագող կայծակ

Կարծիք կա, որ կայծակը հարվածում է հողին: Սակայն հազվադեպ այն կարող է գնալ հակառակ ուղղությամբ: Այդպես ամերիկացի գիտնական Թոմ Ուորներն ավելի քան 15 տարի կայծակի հետազոտությամբ է զբաղվել: Նա վերլուծել է 800 լուսանկար և նկատել, որ դրանցից 40-ում կայծակը դեպի վերև է գնում:

  • Մի քանի ծիածան միանգամից

Վերջին 250 տարվա ընթացքում միանգամից մի քանի ծիածանի միայն հինգ դեպք է գրանցվել: Չնայած 2011 թվականին գիտնականները չէին հավատում այս երևույթին, մինչ մի քանի ականատեսներ ապացույցներ ներկայացրեցին:

  • Սև ամպ

Թռչունների միգրացիան հազվադեպ հանդիպող երևույթ է: Միլիարդավոր թռչուններ իրենց հետևից հեշտությամբ ամբողջացնում են երկինքը: Մարտի վերջին թռչունները մեկնում են Սկանդինավյան թերակղզի և վերադառնում են միայն աշնան կեսերին:




Լրահոս