Ժամկետային զինծառայողն ու հրամանատարը քրեական իրադարձության կիզակետում. «ճակատագրական» 5 հազար դրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Ադիբեկյանի նախագահությամբ, քննվում է ժամկետային զինծառայող Վիտալի Բաբայանի և մյուսների մասին քրեական գործը:

ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկացավ, որ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 16-ին զորամասից իր դուրս գալուն չխոչընդոտելու համար հրամանատար Վաղարշակ Ղազարյանին կաշառք տալու խոստում է տվել:

Ապա Բաբայանը գումարը հրամանատարին փոխանցելու նպատակով 5000 դրամ է տվել նույն վաշտի ժամկետային զինծառայող Գառնիկ Գալստյանին:

Արդյունքում ՀՀ զինված ուժերի ծառայողները հայտնվել են ամբաստանյալի աթոռին:




Լրահոս