Հայ գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 15-ից 21-ը Մոսկվայում կանցկացվի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան /Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Անաստասիա Գալուստյանի մասնակցությունը հարցականի տակ է:

Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: Նա ասել է նաև, որ Թինայի եւ Սիմոնի՝ Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը դեռ պահպանվում է: Իսրայելը ներկայացնող պարային զույգը, որն օլիմպիական վարկանիշ էր նվաճել, մինչեւ այժմ մասնակցության հայտ չի ներկայացրել: Վերջնականապես ամեն ինչ պարզ կդառնա, երբ ՄՕԿ-ը հրապարակի Չմշկորդների միջազգային միության (ISU) կողմից ներկայացված Օլիմպիական խաղերի մասնակիցների ցուցակը:




Լրահոս