
Կառավարության վաղվա նիստում գործադիրը կհաստատի Բրյուսովի անվան համալսարանի և Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորների ընտրությունների արդյունքները:
Որոշումներից մեկում ասվում է. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Կարինե Վիլիկի Հարությունյանի ընտրության արդյունքները:
Մյուս որոշմամբ է; «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում կհաստատվի Արամ Էդուարդի Իսաբեկյանի ընտրության արդյունքները: