Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին» հարցը: Դրանով նախատեսվում է «Աշխատանքային օրենսգրքում» հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվություն տալ՝ հավասար որակավորման դեպքում:
Ըստ այդմ, նոր մաս է ավելանում, ըստ որի նախապատվություն է տրվելու ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսացող քրոջը և եղբորը, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա»:
Նախագիծը վաղը կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: