ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք լաց եք լինելու, կզղջաք, դադարեցրեք այս ամենը. չեչեն կանանց ուղերձը Կադիրովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչեն կինը բաց նամակ է հղել Ռամզան Կադիրովին եւ նրա մորը` խնդրելով դադարեցնել չեչեն ժողովրդի սպանությունը:

Կինը հորդորում է Կադիրովի մորը, որպեսզի նա զսպի որդուն և ուշադրություն դարձնի այն հանգամանքին, որ Չեչնիայում 18-25 տարեկան երիտասարդներ են անհետանում:

«Հուսով եմ, որ այս տեսանյութը կհասնի ձեզ, հույս ունեմ, երբ աղոթում ես, հիշում ես անհայտ կորած երեխաների մայրերին»:

Չեչնիայում երիտասարդները հալածվում են միասեռականության պատրվակով: Չեչնիայի կեսը չի կարող նույնասեռական լինել: «Թող նա ազատի այդ տղաներին եւ վերադարձնի նրանց մայրերին» – ասում է չեչենուհին
«Փորձեք ձեր որդուն վերադարձնել ճիշտ ուղու վրա»- Կադիրովի մորը  խնդրում է կինը:

«Դուք լաց եք լինելու, դադարեցրեք այս ամենը»:

Պաշտոնական պատասխան դեռ չկա այս տեսանյութին:




Լրահոս