
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր նախընտրական շտաբն ունենալու է 3 համանախագահներ, հաղորդում է Ria Novosti-ն։ Նրանք են՝ «Սիրիուս» վերլուծական կենտրոնի ղեկավար Ելենա Շմելևան, Ռոգաչևի անվան մանկական օնկոլոգիայի, հեմատոլոգիայի և իմմունոլոգիայի կենտրոնի ղեկավար ԱԼեքսանդր Ռումյանցևը և «Կամազ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը։
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ՌԴ նապագահն այսօր այցելել է Մոսկվայում իր նախընտրական շտաբը, հանդիպել կամավորների, իսկ հետո շտաբի համանախագահների հետ։