«Մինասյանը զբաղված է փաստաթղթային կեղծիքներով». Շիրակի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն դադարում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի պետական համալսարանի շուրջ կրքերին ու ռեկտորի կողմից թույլ տրված ապօրինություններին ոչ մի կերպ վերջակետ չի դրվում։ Գյումրեցի քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանն ասաց, որ հունվարի 10-ի դրությամբ բուհում որևէ աուդիտ չի իրականացվել, ոչ ոք որևէ աուդիտորի չի տեսել բուհի շենքում, դրա մասին ոչ մի խոսք չի գնացել։ «Սա ուղղակիորեն նշանակում է, որ պարոն Մինասյանը կա՛մ միտումնավոր զբաղված է աուդիտի հետաձգումով, կա՛մ աուդիտը գաղտնի է արվել, որի արդյունքները ոչ ոքի հայտնի չեն։ Ես ավելի հակված եմ առաջին տարբերակին, քանի որ կեղծիքներն այնքան շատ են, և պարոն Մինասյանը զբաղված է փաստաթղթային կեղծիքներով, որպեսզի աուդիտը ավելի ուշ անցկացվի, որ հասցնի կեղծիքների հետքերը վերացնել»,- ասաց Համբարյանը»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս