Աղբի տեղն աղբանում է, եթե աղբաման կա. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ տարվանից սկսած՝ Երևանում ու մարզերի ճանապարհներին սոցիալական ուղղվածությամբ երեք գովազդ է ցուցադրվում՝ «Աղբի տեղն աղբամանում է» ուղերձով:

«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ դրանով մեր քաղաքացիներին կոչ է արվում աղբը նետել աղբամանի մեջ, ոչ թե այգիներում, ճանապարհներին ու փողոցում:

Թերթը հրապարակել է Թբիլիսյան խճուղու՝ աղբով պատված կանգառներից մեկի լուսանկարը՝ գրելով. «Այո, աղբի տեղն աղբամանում է,բայց եթե աղբաման չկա, աղբը հայտնվում է փողոցում: Այս կանգառում ոչ մեծ, ոչ էլ փոքր աղբաման տեղադրված չէ: Կանգառից օգտվող քաղաքացիներն էլ, որոնք շեշտակի ավելացել են հարևանությամբ գտնվող «Ձմեռային այգու» հաճախորդների հաշվին, իրենց ձեռքի աղբը՝ պլաստիկե ու ապակե շշեր, սուրճի բաժակներ, սննդի մնացորդներ, նետում են կանգառասրահի հետնամաս, որտեղ արդեն լուրջ աղբանոց է ձևավորվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս