
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Լոռու մարզում ողջ գիշեր չդադարող ուժեղ քամին բազմաթիվ վնասներ է հասցրել ոչ միայն Վանաձոր քաղաքին, այլ նաև գյուղական ու քաղաքային համայնքներին: Քամին Վանաձորում տների ու խանութների տանիքներ է քշել, ծառեր տապալել: Վանաձորի մի շարք թաղամասեր հոսանքազրկված ու գազազրկված են եղել:
Երեկ որոշ մանկապարտեզներից ու դպրոցներից թերթին հասած տեղեկություններով՝ երեխաներին ու աշակերտներին տուն են ճանապարհել, քանի որ ջեռուցում հնարավոր չի եղել կազմակերպել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: