Ովքեր են լինելու ԱԱԽ անդամներ. հրապարակվել է նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Դրանով ամրագրվել է Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները, սահմանվել է նաև Անվտանգության խորհրդի կազմը:

Ըստ առաջարկված նախագծի՝ անվտանգության խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից` իր պաշտոնի ստանձնման օրը:




Լրահոս