
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է անձամբ հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` բանակցությունների համար և լուծելու երկու երկրների միջեւ առկա խնդիրները: Այս մասին հայտնում է Bild հրատարակությունը` հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուին:
Նշվում է, որ Էրդողանը հանդիպման երկու տարբերակ է քննարկում, նա պատրաստ է Մերկելին հրավիրել Թուրքիա կամ գնալ բանակցությունների Գերմանիա:
«Մենք պետք է պահպանենք երկխոսությունը», – ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը նշել է, որ Գերմանիան եւ Թուրքիան կապված են «հատուկ հարաբերություններով»: