
Հունվարի 10-ին, ժամը 16.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1979 թ. ծնված Դ. Կ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 22-ից Բելգիայի Թագավորության Բրյուսելի ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ԲԹ քրեական օրենսգրքի 324 հոդվածի (հանցավոր խմբի կողմից զինված հարձակում կատարելը) մեղադրանքով: