Սիսիան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենան 100 մ գլորվել է ձորը. 4 ուղևորների առողջական վիճակը միջին ծանրության է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 11-ին, ժամը 17:21-ին տեղեկություն է ստացել, որ Սիսիան-Գորայք
ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորայք հատվածի 34-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի 01 UX 077 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մ) ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներ՝ 1961 թ. ծնված Ի. Հ.-ը, 2014 թ. ծնված Ե. Թ.-ն, 1992 թ. ծնված Ա. և 1957 թ. ծնված Ա. Ա.-ները տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս