Նարինեն հայտնաբերվեց Նուբարաշենի խճուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հունվարի 10-ին, ժամը 15.35-ին, Նուբարաշենի խճուղուց Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1989 թ. ծնված Նարինե Բ.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի (հանցակցությունը – թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:




Լրահոս