
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հայտնի հեղինակություն Արա Վարդանյանի՝ Ճվճվ Արոյի նախօրեին կալանավորված երկու որդիներին՝ Սարգիս և Սերժ Վարդանյաններին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քրեական աշխարհը ընդունել է որպես հերոսների։ Մեզ հայտնի է դարձել, որ «օրենքով գողերը» հանձնարարել են, որպեսզի կալանավայրի քրեական հեղինակություններն ըստ արժանվույն դիմավորեն և տեղավորեն Սարգիսին և Սերժին։ Քրեական հեղինակությունների համար ավագ Վարդանյանի մեղսակցությունը ճանապարհային երկու ոստիկանների մահվան մեջ առանձնահատուկ վերաբերմունքի կարևոր պատճառ է։ Այնպես որ, Վարդանյան եղբայրներին կալանավայրում բավական ուրախ կյանք է սպասվում, որը նրանց համար ոչ թե պատիժ, այլ պարգևատրում է լինելու»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համաում: