
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նախօրեին «Ժամանակ»-ին տեղեկացրել էր, որ օրերս Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը կրկին ինչ-որ ժամանակով գտնվում էր ԱՄՆ-ում: Ըստ ամենայնի, հաջորդ շաբաթ կուսակցությունը վարչության նիստ կհրավիրի՝ փորձելով ապրիլից առաջ որոշ հանրային գործողություններ կազմակերպել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: