Առաջին փոփոխությունները կտեսնեք News Feed-ում. Ցուկերբերգը հաստատեց՝ Facebook-ում ավելի քիչ մեդիա-կոնտենտ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հաստատել է, որ «մենք սկսում ենք լուրջ փոփոխություններ իրականացնել Facebook- ում»:

«2018 թվականին մեր հիմնական առաջնահերթություններից կլինի երաշխավորելը, որ մարդիկ լավ են անցկացնում իրենց ժամանակը Facebook-ում: Մենք մեզ պատասխանատու ենք համարում նրա համար, որ մեր ծառայությունները նպաստեն մարդկանց բարեկեցությունը: Լուրջ ուսումնասիրություններ ենք կատարել, լսել ենք գիտական հանրության կարծիքը, խոսել ենք համալսարանների առաջատար փորձագետների հետ», – Facebook-ի իր էջում այսօր գրել է Մարկ Ցուկերբերգը:

«Առաջին փոփոխությունները կտեսնեք News Feed-ում, որտեղ ավելի շատ բան կտեսնեք ձեր ընկերներից, ընտանիքից եւ խմբերից եւ ավելի քիչ՝ բիզնեսից, բրենդերից եւ մեդիայից», – հաստատել է Facebook-ի հիմնադիրը:




Լրահոս