«Հենց կսպանի, այդ ժամանակ էլ եկեք». ոստիկանները չեն կանխարգելել երիտասարդ մոր սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում երեկ դաժան դեպք է գրանցվել: life.ru-ն գրում է, որ Սոլնեչնոգորոդյան շրջանում թաղային տեսուչները օպերատիվ տվյալներ են իրացրել այն մասին, որ ընտանիքներից մեկում ամուսինը սպառնում է սպանել կնոջը: Կես տարի անց ամուսինը կտրել է կնոջ կոկորդը`  թողնելով, որ նա մահանա 7-ամյա որդու աչքի առաջ:

Դրանից ընդամենը օրեր առաջ Մոսկվայի Սերպուխով շրջանում խանդոտ ամուսինը կտրել էր կնոջ ձեռքերը: Նույն վայրում դրանից առաջ մեկ այլ տղամարդ դանակի 28 հարվածով էր սպանել կնոջը:

Բնակիչուհին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսնու սպառնալիքները մի օր կարող են իրականություն դառնալ, սակայն տեսուչները դրան ուշադրություն չեն դարձրել: Մահացած կնոջ մայրը հիմա մեծ հույսեր ունի, որ մի օր անգործության մատնված իրավապահները պատասխանատվության կենթարկվեն:

 




Լրահոս