Չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է իմ ստեղծածի վրա ավելի լավ աշխատել. Ռուբեն Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուզում եմ բոլորին հիսաթափեցնեմ: Հրաժարական չեմ տա: Ես ունեմ ծրագրեր որոնք հստակ իրականացնում եմ: Չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է գոնե չքանդել ստեղծվածը»:

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Հիասթափեցնեմ բոլորին` ոչ չեմ պատրաստվում հրաժարական տալ: Դա եղել է ընկերական զրույցի ժամանակ: Պատրաստվում եմ իմ ծրագրերը կատարել ու կատարում եմ շատ լավ: Չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է իմ ստեղծածի վրա ավելի լավ աշխատել: Հիմա ես ունեմ հստակ ծրագրեր ու աշխատում եմ այդ ուղղությամբ:

Ովքեր կասկածում են, որ իմ խոսքի տերը լինելու կամ տղամարդկային հատկությունների վրա, կխնդրեի շատ ուշադիր ուսումնասիրել ինձ: Ես երբևէ իմ խոսքը չեմ դրժել: Նորից եմ կրկնում` փողոցային, ընկերական խոսակցությունները պետք չէ դարձնել մատի փաթաթան:

Մեկ տարուց ընտրություններ են, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ ՀՖՖ-ի նախագահ, թող գան, ներկայացնեն իրենց ծրագիրն ու ընտրվեն:

Արդյոք ես տեսնում եմ այդպիսի թեկնածու՞. այո, ինձ»,- ասաց ՀՖՖ-ի նախագահը:




Լրահոս