Ինչու է ԱՄՆ-ում ապրող հայը փորձել մեծ չափերով փամփուշտներ տեղափոխել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոման Լուլեջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով ԱՄՆ-ում, ձեռք է բերել որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված 506 փամփուշտ, ապա ԱՄՆ-ից փաստով միջազգային փոստային առաքանիով ՀՀ պետական սահմանով տեղափոխվել է Հայաստան:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից մաքսային հսկողության իրականացման ժամանակ դրանք հայտնաբերվել են:

Ռոման Լուլեջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235.1 1 մասով, այն է` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների մաքսանենգությունը՝ անկախ չափերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, հատկանիշներով

Լուլեջյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:




Լրահոս