
Դեպի Հայաստան և Հայաստանից դուրս տարբեր ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրել են, որ ինքնաթիռները խիտ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել:
«Վերջին ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել լուսադեմին` ժամը 5:21-ին»,-տեղեկացրել են օդանավակայանից:
Եղանակային վատ պայմանների և խիտ մառախուղի պատճառով Հայաստանից վերջին չվերթը 13:20-ին է իրականացվել դեպի Մոսկվա և Վորոնեժ ուղղություններով: